Նախագահի հրամանագրով՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Խաչատրյանին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արման Խաչատրյանին նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»,- ասված է նախագահի հրամանագրում:

--00—ՄՀ