Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի կշարունակի քննել դատավոր Սահակյանը․ բացարկի միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության քննող դը մերժեց նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը։  

Ալումյանը սույն գործով նախագահող դատավոր Սահակյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել նախորդ դատական նիստին այն պատճառաբանությամբ, որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։ 
 
ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

--00—ԼՄ