ՀՀ-ն և ԱՄՆ-ն նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 7,  24 News

ամն

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 7-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Այս մասին Թվիթերում հայտնել է է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հայ-ամերիկյան երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. հունվարի 7-ին:

«1992 թվականից ի վեր Հայաստանը և Միացյալ Նահանգները զարգացրել են ամուր գործընկերություն՝ խարսխված ժողովրդավարության ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության վրա», - ասված է ԱԳՆ գրառման մեջ։

  --00—ՄՀ