Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24 News

ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգի արդի հարցերի վերաբերյալ: Կողմերը շեշտը դրել են տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հուսալի կարգավորման հարցերի։

--00--ԱՀ