Ռուսաստանն ու Թուրքիան գալիք տարի կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400-ի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

ՀՕՊ

Ռուսաստանը ու Թուրքիան  կարող են նոր պայմանագիր ստորագրել  S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակվերաբերյալ։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է  Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։

Ռուս պաշտոնյայի խոսքերով՝ նոր պայմանագիրը դժվար թե կնքվի սույն թվականին, ամենայն հավանականության դա կարող է տեղի ունենալ 2021 թվականին։ 

Թեմայի վերաբերյալ նաև խոսել է ռուսական «Rosoboron export» ընկերության ղեկավար Ալեքսանդր Մեխիևը՝ նշելով, որ կողմերի միջև  բանակցություններ են ընթանում ֆինանսական հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ S-400-ների վերաբերյալ պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։