Կենվորը տանտիրոջից 230 հազար դրամ էր գողացել․ Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

Ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի 57-ամյա մի բնակիչ գողություն է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 10-ից 15-ը Ավազան գյուղի մի տնից, որտեղ կենվոր էր, 230 000 դրամ էր գողացել։ Օգտվելով տանտիրուհու բացակայությունից՝ ննջարան էր մտել, սենյակը տակնուվրա արել ու գտել էր փողը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ՄՀ