Խորհրդակցություն ԱԻՆ-ում. ամփոփվել են անցնող տարվա տասն ամսվա գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 5-ին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:

Անցնող տարվա տասն ամսվա գործունեության արդյունքները, ձեռքբերումները և խնդիրները ներկայացրել են Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Քննարկվել են կադրային, տեխնիկական զինվածության, շենք-շինությունների վիճակի բարելավման վերաբերյալ հարցեր:

ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը մատնանշել է Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, հանձնարարվել է համակարգված աշխատանքներ իրականացնել անակնկալ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, խստորեն պահպանել կորոնավիրուսով պայմանավորված համավարակի անվտանգության կանոնները, խիստ հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության նկատմամբ՝ բացառելով կարգապահական խախտումները:

--00--ԱԹ