Կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արգելք է սահմանվել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

ԵՄ

2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Այս մասին ասվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանության տարածած հայտարարությունում։

«Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:

Ավելին իմանալու համար անցեք հղումով https://bit.ly/3Czywbc:

Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.

- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,

- տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է

- լրացնի առողջության հայտարարագիր»։

--00—ՄՀ