Սառնաղբյուր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

․

Հոկտեմբերի 18-ին` ժամը 15։32-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի 19-րդ փողոցում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 100 հակ)։

--00--ԱՀ