ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբն այսուհետ կգործի նոր հասցեում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17,  24News

Արցախ

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է՝ այսուհետ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում՝ սկսած արդեն սեպտեմբերի 25-ից:

«Մեր նոր հասցեն է՝ Աբովյան 9-ը (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենք, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ):

Հայտնում ենք նաև, որ սույն թվականի սեպտեմբերի 22-24-ը մենք զբաղված կլինենք հիմնարկի տեղափոխության հետ կապված կազմակերչական աշխատանքներով, բայց մեր ներկայացուցիչը մշտապես կգտնվի նախկին՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում՝ դիմումներն ընդունելու և հարցերին պատասխանելու համար: Ներողություն ենք խնդրում պատճառվող անհարմարությունների համար»,- հայտնել են օպերատիվ շտաբից։

 --00—ՄՀ