Հրապարակը վերջնականապես մաքրվելու է հետիոտն երթևեկության անվտանգությունը խաթարող տարրերից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

օպերա

Բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի Ազատության հրապարակը պարբերաբար մաքրվում է հեծանիվներից, մանկական մեքենաներից և ինքնագլորներից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Դրանք պահվում են համապատասխան պահեստարաններում (լուսանկարներում):

Այդուհանդերձ, որոշ տնտեսվարողներ շարունակում են հեծանիվների և այլ սարքերի վարձույթ իրականացնել նշված հատվածում:

Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների գործողությունները շարունակական են լինելու՝ մինչև հրապարակը վերջնականապես մաքրվի հետիոտն երթևեկության անվտանգությունը խաթարող տարրերից:

--00--ԱԹ