Աֆղանստանի նախկին փոխնախագահի զորքերը թալիբների դեմ մարտեր են մղում Փանջշերում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

թալիբ

Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհին հավատարիմ զորքերը «Թալիբան» շարժման զինված կազմավորումների դեմ մարտեր են մղում Քաբուլից հյուսիս՝ Փանջշերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին այդ մասին Բեյրութից հաղորդել Է իրանամետ Al-Alam հեուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Սալեհին հավահտարիմ զինված ուժերը գրավել են Փարվանի նահանգի Չարինքարի շրջանը՝ այնտեղից դուրս մղելով թալիբներին: Չարինքարով եւ Սալանգի թունելով Է անցնում Քաբուլը Մազարի Շարիֆի՝ Բալխի հյուսիս - արեւմտյան նահանգի վարչական կենտրոնի հետ միացնող ռազմավարական խճուղին:

Մինչդեռ աֆղանական ռազմական աղբյուրը հեռուստաալիքին հայտնել Է, որ Ազգային իսլամական շարժման առաջնորդ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումն այժմ Փանջշերի կիրճ Է ուղարկել 10 հազար զինվոր:

Օգոստոսի 17-ին Աշրաֆ Ղանիի նախագահության օրոք Աֆղանստանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող Ամրուլա Սալեհը հայտարարել Է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում Է երկրի ղեկավարի պաշտոնակատար: Քաղաքական գործիչն աֆաններին կոչ Է արել «միանալու» «Թալիբան» արմատական շարժման «դիմադրությանն»՝ ընդգծելով, որ «ոչ մի կարգի հանգամանքերում չի հպատակվի» զինյալներին:

--00--ԱԹ