«Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառը վնասելու մեջ մեղադրվում է 33 տարեկան տղամարդ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 1,  24News

Հայաստան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները վնասելու մեջ մեղադրվում է 33-ամյա տղամարդ:

Ըստ նախաքննական տվյալների` Արագածոտնի մարզի 33-ամյա բնակիչը, դեմ լինելով հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախընտրական պայքարի մեջ մտած «Հայաստան» դաշինքի քաղաքական ծրագրին, ուրիշի գույքը վնասելու դիտավորոթյամբ վնասելու և ոչնչացնելու մտադրությամբ, հունիսի 4-ին գնացել է Ալագյազ և Ծաղկահովիտ համայնքներում գտնվող դաշինքին պատկանող նախընտրական շտաբների մոտ և պոկելու եղանակով վնասել գովազդային պաստառները:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արագածոտնի մարզում բնակվող 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հատկանիշներով: Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունն ավարատվել է: Քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակիացությամբ ուղարկվել է դատարան:

--00—ՄՀ  

Տեսանյութեր