Չագուճով վազող հոգեկան խանգարում ունեցող անձը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Վանեցյան

Մեր երկրի տարբեր հատվածներում չագուճով վազող հոգեկան խանգարում ունեցող անձը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է։ Այս մասին «Երկիր մեդիա» հեռուսատաընկերության եթերում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուին ընտրակաշառքի գործով առաջադրված մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ։ Չեմ ուզում նախաքննական գաղտնիք բացեմ, բայց հավաստիացնում եմ, որ այն ցուցակը, որը ներկայացվել է, թե իբր դրանում եղած մարդկանց՝ մոտ  147 հոգի, կաշառք է բաժանվել, հավաստիացնում եմ, որ դրանից 40-ն առնվազն կամ Հայաստանում չեն, կամ մահացած են։ Մնացածը նախաքննությունը ցույց կտա»,-նշեց Վանեցյանը։

Ըստ Վանեցյանի, այդ գործը շինծու գործ է և բացառապես քաղաքական հետապնդում է և մեկ նպատակ ունի՝ վախեցնել իրենց կողմնակիցներին։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս