Նիկոլ Փաշինյանը Սյունիքի հարցով կրկին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ։

Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների ընթացքին և Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր։

--00—ԼՄ