«Իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել»․ գործադիրի նիստից հետո Սև լճի մասով ԱԽ նիստ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

1

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշիյանը կառավարության՝ մայիսի 13-ի նիստի մեկնարկին, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցած սահմանային միջադեպին, տեղեկացրել է, որ այսօր տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ։

«Այսօր կառավարության նիստից հետո կունենանք Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ: 

Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային: Պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, պետք է փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք իրադրության հանգուցալուծման համար:

Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որպեսզի ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»,-ասել է նա:

--00—ԼՄ