Սարգսյանի և Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

հասարակական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մայիսի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

--0--ԿԿ