1-ին զորամիավորումում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

կրակ

Անձնակազմի անհատական պատրաստության աստիճանը բարձրացնելու և վարժվածության մակարդակը զարգացնելու, կրակի վարման ունակությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 30-ին 1-ին զորամիավորումում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և կրակային խնդիրների լուծման վերաբերյալ։ Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակների նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժանքներ։

--00—ՄՀ