«Lexus»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, վարորդի ինքնազգացողությունը վատացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

վրաերթ

Ապրիլի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմանում «Lexus RX 330» մակնիշի 19 ՕՕ 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31.4 կմ-ին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, գրում է shamshyan.com-ը։

ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն ինքնազգացողությունը վատացել է, և բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ այդ, սակայն, վարորդն ինքն է ահազանգել ոստիկանություն, հիվանդանոց, ապա՝ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

--00—ԼՄ