Բնակարանային գողություն՝ Այնթապ գյուղում․ գողացել են միջսենյակային 4 դուռ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղում բնակվող 18 և 20 տարեկան երկու երիտասարդ համագյուղացու տնից գողություն են արել։
Քրեական հետախույզները ճշտեցին՝ խոսքը որ տան մասին է: Պարզվեց, որ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, հանցամիտները գողացել էին միջսենյակային 4 դուռ:
Ավելի ուշ քրեական հետախույզները պարզեցին նաև, թե նրանք Այնթապ գյուղի բնակիչներից ում են վաճառել գողոնը:

Անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելուց հետո կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Գողոնը հայտնաբերվել է։

Կատարվում է նախաքննություն։

--00—ԼՄ