ԱԱԾ-ն անցել է իր բեմադրած էժանագին շոուի գեղարվեստական մասին ապահովմանը՝ ֆիլմ նկարելուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

123

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«ԱԱԾ-ն անցել է իր բեմադրած էժանագին շոուի գեղարվեստական մասին ապահովմանը՝ ֆիլմ նկարելուն։ Նախօրեին ձերբակալված Մհեր Ավագյանի փաստաբան Միքայել Շխիմյանը տեղեկացրել է, որ իր վստահորդին իր իսկ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին։ Եվ այդ ամենը ԱԱԾ շենքում…

Դավաճան իշխանությունների այս գործելաոճը, կարծում եմ, իրենց իսկ ստորության լավագույն բնութագրիչն է։ Վստահ եմ՝ Հ1-ի ողջ «բոհեմը» հիմա լծված է հանրությանը տեսարաններ ապահովելու կեղտոտ գործին։ Դրա համար հենց հիմա ուզում եմ նախազգուշացնել՝ չեք մարսելու, տականքնե՛ր։

Ձեր նկարած ամեն մի կադրը տարիներ ու տասնամյակներ շարունակ հետապնդելու է ձեզ ու ձեր սերունդներին։ Դուք կոչվելու եք դավաճանի գործակալներ ու դատապարտվեք հավերժ արհամարհանքի ու ատելության։ Չփորձվեք հանկարծ նման բան անել։

Իսկ եթե հանկարծ այդ ֆիլմում նկարահանեք նաև իմ ընկերներ Արա Սաղաթելյանին ու Կարեն Բեքարյանին, ապա խոստանում եմ նմանատիպ բազում ֆիլմեր այն լրբերի մասին, ումից ձեզ նման վիժվածքներ են լույս աշխարհ գալիս»:

--00—ԼՄ