Ուր են հասել՝ սրճարանի մեջտեղում, բոլորի ներկայությամբ ապօրինի հրամաններ են արձակում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24News  

Հրանտ

Դավաճանների այս իշխանության բոլոր սպասարկուներն ու կամակատարները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Արթուր Մկրտչյանն էլ լինելու է դրանց ցուցակի առաջին համարներում, - նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
Նրա գրառման մեջ ասվում է.

«Ընկերներս երեկ ակամա ականատեսն են դարձել այն փաատի, թե ինչպես է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսով հրահանգավորում կալանավորել երեք անչափահաս երեխա ունեցող ոմն մեկին, ով ըստ Ա. Մկրտչյանի ԱԱԾ տնօրենին է հայհոյել:

Քիչ ավելի ուշ տեղեկացանք, որ հայտնի ֆեյքի գործով ձերբակալված Արամ Սարգսյանի կալանավորման դեմ ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է: Արամ Սարգսյանը ունի երեք անչափահաս երեխա…

Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ է սա նշանակում: Վստահ եմ, որ նույն ստահակները նույն ջանասիրությամբ հիմա էլ փորձում են ընկերներիս՝ Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի կալանավորման խնդիրը լուծել: Երկուսի գործով էլ դատական նիստերն այսօր են լինելու:

Ես իհարկե որևէ կասկած չունեմ, որ դավաճանների այս իշխանության բոլոր սպասարկուներն ու կամակատարները ուշ թե շուտ անպայման պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Արթուր Մկրտչյանն էլ լինելու է դրանց ցուցակի առաջին համարներում: Բայց մարդկային ստորության ու լկտիության սահմանների վրա չեմ դադարում զարմանալ: Պատկերացրեք էլի, թե ուր են հասել՝ կանգնում սրճարանի մեջտեղում, բոլորի ներկայությամբ ապօրինի հրամաններ են արձակում: Մի ուրիշ ստոր էլ լսում ու ենթարկվում է»:

 --00—ՄՀ