Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա,23 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News

ю

Փետրվարի 1-2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Քուչակ-Տանջլու, Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 23 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00--ԱՀ