ՊՆ վարչական համալիրի անցակետի դարպասին մեքենայով հարվածած անձն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

քկ

Հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալը արգելանքից ազատվել է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ 2021 թ. հունվարի 13-ին , Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանոթյուն) 4-րդ մասով և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս