ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն աջակցություն է տրամադրել ԼՂ-ից տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 8,  24News 

ՄԱԿ

Վերսկսված մարտական գործողությունների սկզբից մինչ այժմ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից և շրջակայքից տեղահանված մարդկանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին՝ աջակցելով մի շարք առաջնային կարիքները հոգալու հարցում: Մասնավորապես, ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, հարյուրավոր տոննա պարենային օգնություն՝ 17,965 մարդու:

2020 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՄԱԿ-ի կողմից տրամադրված աջակցության համառոտ զեկույցը՝ այստեղ։

 --00—ՄՀ