Քաշաթաղի աշխարհազորին տրամադրվում է պետական աջակցություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Աշխարհազոր

ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը տեղեկություններ է հաղորդում Երևան քաղաքում Քաշաթաղի աշխարհազորին տրամադրվող պետական աջակցության մասին:

«Քաշաթաղի շրջանի այն աշխարհազորայինները, ովքեր այժմ գտնվում են ք. Երևանում, ք.Երևանին հարակից բնակավայրերում և ընդհանրապես հնարավորություն կունենան այսօր լինել Երևանում, խնդրում ենք այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00-ից ներկայանալ «Արմենիա Մարիոթ» հյուրանոց՝ իրենց հասանելիք պետական աջակցությունը ստանալու նպատակով:

Հասցե՝ Հանրապետության Հրապարակ,

Ամիրյան 1, գլխավոր մուտք,

Մուտքը՝ ԴԻՄԱԿՈՎ :

Իսկ այն աշխարհազորայիններին, ովքեր գտնվում են այլ բնակավայրերում, տեղեկացնում ենք, որ իրենց հետ նույնպես հանդիպում կկազմակերպվի»:

--00--ԱԹ