Վարչապետին առաջարկել եմ հրաժարական տալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News

«Լուսավոր Հայաստան»-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հրաժարական տալ, ձևավորել անցումային կառավարություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:

«Ես ներկայացրի ԼՀԿ դիրքորոշումը, դա հետևյալն է, որ վարչապետը հրաժարական տա, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որ իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական իրավիճակը կայունացնեն, նախապատրաստվեն ընտրությունների»,- ասաց նա:

Մարուքյանը հայտնեց՝ վարչապետն առաջարկել է, որ ինքը շարունակի պաշտոնավարել, ինչին իրենք դեմ են:

--00--ԱԹ