Հայկ Մարությանը սեպտեմբերից նպատակահարմար չի համարում պարգևավճար կիրառել. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»:

Իրականությունը հետևյալն է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով համավարակի և պատերազմի հարուցած  իրավիճակը, այս տարվա սեպտեմբերից նպատակահարմար չի համարում կիրառել պարգևավճարներ: 

Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ տեղեկանալով, որ տարեվերջյան պարգևավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով բաժանել պարգևավճարները:

Քանի որ հավաքի պահին քաղաքապետը ներկա չի եղել (մեկնել է Տավուշ)՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակիցներին առաջարկել է քննարկումը շարունակել վաղը՝ քաղաքապետի ներկայությամբ»:

--00--ԱԹ