Արցախի նախագահը քննարկել է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի հետ քննարկել է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ քայլերը: 

«Այսօր տեսակապով զրուցել եմ Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի հետ: Քննարկել ենք Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ մեր անելիքներն ու առկա հիմնախնդիրները:

Բարձր եմ գնահատում հայկական ավանդական կուսակցությունների և սփյուռքահայ կազմակերպությունների դերը Հայրենիքին սատար կանգնելու և նրա շարունակական զարգացման գործում: Պարոն Խարապյանի պատրաստակամությունն ու նվիրվածությունն այդ ամենի հերթական վկայությունն է, իսկ մենք մեր հերթին պատրաստակամ ու բաց ենք աշխատելու բոլորի հետ համազգային օրակարգի և Արցախին առնչվող հարցերի շուրջ»,- տեղեկացրել է Արցախի նախագահը:

--0--ԱՀ