ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Արցախ՝ մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

Արցախ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը կլինի Ստեփանակերտում` մասնակցելու Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը։

Ստեփանակերտում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: