Մարդատար ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

․

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով վարորդը մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդը Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը, ինչեպս նաև՝ վթարի հետևանքով այլ տուժածներ կան թե ոչ:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս