Գողի նման սահմանին սյուն է դրել, 100 ոստիկան էլ կանգնեցրել է երևի, որ իր արձանի նման չջարդեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

 

Հոգեցնցման մեջ Փաշինյանն է, հայ ժողովուրդը հոգեցնցման մեջ չէ, ինքն է ամեն անգամ ցնցվում, երբ Ադրբեջանը պահանջում է հերթական զիջումը և չգիտի ինչպես ներկայացնի հայ ժողովրդին, որ դա իր շահերից բխող  քայլ է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փաշինյանն ասում է՝ Եղեռն է եղել, անցել - գնացել է, մոռացեք, իսկ Էրդողանը ցեղասպանությունը համարում է անհիմն հիշողություն, ասում է՝ նման բան չի եղել, եթե եղել է, դուք եք թուքերին կոտորել։  Էրդողանը երեկ ասաց՝ կամ Փաշինյանը կանի ինչ ես եմ ուզում, կամ վատ կլինի»։
Խոսելով Տավուշ -Ղազախ հատվածում դրված սահմանային սյան մասին պատգամավորը նշեց, որ դա ժողովրդի թիկունքում է արվել։

«Սկզբից Ադրբեջանից 32 գյուղ էին պահանջում, հետո դարձավ 31, հետո Մուստաֆաևը ոտքը խփեց գետնին,  ասաց՝ պետք է տաք, իշխանության խոսույթը փոխվեց ու ադրբեջանական» փաստարկները մեր դեմ օգտագործեցին, իբր թե` «ադրբեջանական» գյուղեր են։ Նա գողի նման, ծածուկ ժողովրդի թիկունքում սյուն է տարել ու դրել, 100 ոստիկան էլ երևի դրել է կողքը, որ իր արձանի նման չջարդեն»,-ընդգծեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան