Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշամալիր այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ընթացող գործընթացները Հայաստանին ոչ թե խաղաղության, այլ հերթական բարդություններն են բերելու։

«Խաղաղությունը սկզբում փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետև գործողություններով իրականացվում է։ Չգիտես ինչու մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ-շատ գործերում»,-ասել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել գործող իշխանությանը, նախագահը նշել է, որ մի քանի պատճառներ կան, որոնցից մեկը արտաքին սատարումն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ