Պետդեպից ողջունել են ՀՀ և Ադրբեջանի՝ Տավուշում սահմանազատման շուրջ պայմանավորվածությունները

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ֆֆ

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը․

«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագիրն օգտագործել որպես սահմանագծման հիմք։

Սա կարևոր քայլ է տևական խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին։

Այս պահին Պետդեպարտամենտը որևէ հայտարարություն չունի ԱՄՆ Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ տարածաշրջան մեկնելու հնարավորության վերաբերյալ»։ 

--00—ՍՊ