Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

438118374_1484615405470993_1029095067025479145_n

Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են գործում պետական մարմինները, ինչ ծրագրեր են իրականացնում և ինչ թերություններ կան նրանց աշխատանքում: Այդ կերպ քաղաքացիներն ունենում են պետությանը վերահսկելու հնարավորություն: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով: Պատճառներից մեկը լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներն ու կարծրատիպերն են թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ:

Սա, ցավոք, հաճախ է դառնում լրագրողի իրավունքների ոտնահարման, նրա մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, անգամ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառ։ Այս աշխատանքը երաշխավորելու առաջնային պարտավորությունը պետությանն է:

Այդ պարտավորության ձախողում է, երբ լրագրողի նկատմամբ անօրինական արարք թույլ տված պաշտոնյան կամ ցանկացած այլ անձ չի ենթարկվում անխուսափելի պատասխանատվության կամ ավելին` այդ անօրինական արարքն արդարացվում է:

Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։ Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն իրավունքի գերակայության և ժողովրդավարության երաշխիքներից է։

Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով»

--00—ՅՄ