Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է տաջիկ միգրանտների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

պո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահները մտքեր են փոխանակել ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի, այդ թվում՝ միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերի շուրջ։

Պուտինը Ռախմոնին հրավիրել է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառմանը։

--00—ԼՀ