Ֆրանսիայում լողափերում տեղեր հնարավոր կլինի ամրագրել հավելվածի միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ֆրանսիալողափեր

Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտի Լա Գրանդ Մոթթ կոմունայի ղեկավարը բնակիչներին կթույլատրի արևայրուք ընդունել լողափերից մեկում, սակայն նրանք պետք է նախապես, առցանց ամրագրեն իրենց տեղերը: Այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը, փոխանցում է РиаНовости-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ֆրանսիան սկսել է վերացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: Մասնավորապես, բացվել են դպրոցները, հագուստի խանութները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահներն ու գրախանութները: Սրճարանները, բարերը, ռեստորանները, կինոթատրոնները շարունակում են դեռ փակ մնալ: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպ ավելի վաղ հայտարարել է, որ լողափերը փակ կմնան առնվազն մինչև հունիսի 1-ը:

Հետագայում տեղական իշխանությունները որոշ շրջաններում հայտարարեցին բնակչության համար լողափեր բացելու մտադրության մասին, որի ժամանակ մարդիկ կարողանան զբաղվել սպորտով և զբոսնել ափին, սակայն ոչ արևայրուք ընդունել և պիկնիկներ կազմակերպել:

Լա Գրանդ-Մոտ կոմունայի ղեկավար Ստեֆան Ռոսինյոլն էլ, իր հերթին, առաջարկել է լողափերից մեկում փորձարկում անել, որի ընթացքում կթույլատրվի արևայրուք ընդունել։ Ենթադրվում է, որ փորձարկման համար մոտ 2000 քառակուսի մետր տարածք կտրամադրվի, որտեղ մարդիկ կկարողանան փռել սրբիչներն ու արևայրուք ընդունել. «Անվճար կլինի, սակայն մարդիկ պետք է նախօրոք զբոսաշրջային գրասենյակի միջոցով առցանց եղանակով ամրագրում կատարեն: Տեղանքում անձնակազմ կլինի, որը կդիմավորի մարդկանց: Լողափը երկու-երեք կամ վեց հոգանոց խմբերով կարող է ամենաշատը 260 մարդ ընդունել»,- ասվում է առաջարկում։