ՀԿԵ-ն կոչ է անում աղբ չնետել երկաթուղային գծերի կամ ինժեներատեխնիկական կառույցների մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

աղբ

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները մարտի 17-ին աղբից մաքրել են Երևանի կայարանի երկաթուղային գծերին հարող տարածքը: Երևանի ուղեմասի և գծային-կայարանային միավորման, Ուղևորափոխադրումների տնօրինության աշխատակիցների ուժերով հավաքվել է մերձկայարանային տարածքում քաղաքացիների, շուկայի և ավտոկայանի հաճախորդների թողած աղբը, տեղադրվել են մաքրությունը պահպանելու և կարգապահությանը հետևելու կոչերով ցուցանակներ:

Քաղաքացիների կողմից երկաթուղային գծերի մոտ և երկաթուղու երկայնքով նետված կենցաղային աղբը մեծ խնդիր է Հարավկովկասյան երկաթուղու համար: Ամեն տարի ընկերությունը տոննաներով կենցաղային աղբ է հեռացնում Երասխից մինչև Զոդ և Երևանից մինչև Այրում ընկած հատվածներում:

Երկաթուղու մոտ կուտակված շինարարական և կենցաղային աղբը ոչ միայն խոչընդոտում է անվտանգ աշխատանքին, այլև նեգատիվ տպավորություններ է ստեղծում երկաթուղային տրանսպորտով ճամփորդող մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի մոտ:

ՀԿԵ-ն կոչ է անում աղբ նետել միայն դրա համար հատուկ նախատեսված վայրերում, այլ ոչ թե երկաթուղային գծերի կամ ինժեներատեխնիկական կառույցների մոտ:

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները մարտի 17-ին աղբից մաքրել են Երևանի կայարանի երկաթուղային գծերին հարող տարածքը: