Իրանի ճանապարհների նախարարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

photo_2025-04-08_17-46-17

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը, որը նաև նախագահում է Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովը, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու երկկողմ կապերը և տնտեսական համագործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հանդիպման քննարկման թեմաներից է եղել առանցքային ոլորտներում համատեղ նախագծերի ընդլայնումը, այդ թվում՝ տրանսպորտի, մաքսային համակարգի, ջրի ու էներգետիկայի, նավթի և գազի բնագավառներում, ինչպես նաև Արտոնյալ առևտրի համաձայնագրի շրջանակում:

Իրանի ճանապարհների նախարար Սադեղն ապրիլի 7-ից 10 գլխավորում է իրանական բարձրաստիճան պատվիրակությունն Ադրբեջանում՝ ստուգելու նախկին համաձայնագրերի առաջընթացը, վերացնելու համատեղ ձեռնարկությունների խոչընդոտները՝ այսպիսով նախապատրաստվելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու կատարելիք առաջիկա այցին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Իրանի նախագահն առաջիկայում կայցելի Ադրբեջան. այցի նպատակն է խորացնել դիվանագիտական ​​քննարկումներն ու ամրապնդել երկկողմ կապերը։

--00—ՅՄ