Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը պարտության մատնեց Բուլղարիայի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

.

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 8-ին, մրցագորգ դուրս եկավ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։

Հարությունյանը 1/8 եզրափակչում 11։0 հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ստիլյան Իլիևին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։


--00--ԱՀ