ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կառուցվող՝ 1,000 կմ երկարությամբ արշավների համար նախատեսված նոր ուղին, որն անցնում է 108 գյուղերի միջով և իրականացվում է HIKE Armenia կազմակերպության շնորհիվ։ Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:
Ամսագիրը հասանելի է Eurowings ավիաընկերության բոլոր թռիչքների ժամանակ մինչև ապրիլի ավարտ։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:
--00—ՅՄ