Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

,

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով:

Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար:

Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված երկխոսության շրջանակներում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, կոնֆլիկտների կառավարման և որոշում կայացնելու համար անհրաժեշտ հմտություններին, քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծային մոդելների վերլուծությանը, Զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ ոչ ստանդարտ լուծումներին:

--00—ԱՀ