Երևանյան լճի ջրամբարի պատվարի ջրթող հատվածում կուտակված աղբը մաքրվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Մաքրվում է Երևանյան լճի ջրամբարի պատվարի ջրթող հատվածում կուտակված աղբը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքեպատարանի ֆեյսբուքյան էջից:

«Առատ տեղումների հետևանքով Հրազդան գետից ջրի հետ դեպի լիճ է հոսել նաև մեծ քանակության կենցաղային աղբ, ճյուղեր: Այստեղ մաքրման աշխատանքները լինելու են շարունակական»,-ասված է գրառման մեջ: