Դավթաշենի կամրջի մոտ «BMW»-ն ընկել է գետը. վարորդը և 2 ուղևորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

մեքենա

Ապրիլի 14-ին՝ ժամը 18:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի տեղի ուժերով դուրս են բերել գետից. վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: