Ալեն Սիմոնյանը Կիպրոսի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:

--00--ԱՀ