Կորոնավիրուսով պայմանավորված`ԱՆ-ն փնտրում է կամավոր տարբեր մասնագետների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է տարածել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Նա նշել է, որ նախարարություն կարող են դիմել Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք, թարգմանիչներ, տվյալների բազա լրացնողներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

«Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում»,-գրել է Նիկողոսյանը և հավելել, որ ցանկացողները կարող են զանգահարել 098 86 05 89, 077 37 11 15 հեռախոսահամարներին և նշել անունը, ազգանունը և այլ մանրամասներ: