A Սերիայի ղեկավարությունը տարբերակ է գտել հետաձգված հանդիպումները լրացնելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News    

Ա Սերիա

Իտալիայի A Սերիայի ղեկավարությունը դեմ է մրցաշարի հաղթողին փլեյ-օֆֆ տարբերակով պարզելու տարբերակին։

A Սերիայի ղեկավարությունը կարծում է, որ մրցաշաչի հանդիպումները պետք է անցկացնել ամեն երեք օրը մեկ, կորոնավիրուրսի տարածմամբ պայմանավորված դադարից հետո։

Եթե մրցաշարը վերսկսվի ապրիլին, ապա վերջին տուրի հանդիպումը հնարավոր կլինի անցկացնել հունիսի վերջին:

Հունիսի 12-ին նախատեսված է անցկացնել Եվրո-2020-ի բացման արարողությունը, սակայն ՈւԵՖԱ-ն չի բացառել, որ մրցաշարը կարող է 1 տարով հետաձգվել: