Արտակ Դաշյանը տեղափոխվել է ղազախական «Ատիրաու»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Արտակ Դաշյան

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը կտեղափոխվի ղազախական «Ատիրաու»։

Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ղազախական ակումբի հետ, որի գլխավոր մարզիչը հայաստանցի Արամ Ոսկանյանն է։

Արտակ Դաշյանն ընթացիկ մրցաշրջանում «Ուրարտուի» կազմում մասնակցել է 5 հանդիպման։