Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Գևորգ Լոռեցյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ  Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը:

Նա նաև հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման էին ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանա:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսավարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Տնտեսավարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։