ԿԳՄՍ նախկին փոխնախարարին գրավով ազատելու միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Գևորգ Լոռեցյան

Դատարանն այսօր մերժեց կաշառք պահանջելու համար մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու և 5 միլիոն գրավով փոխարինելու մասին:

Հիշցնենք, որ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

--00--ԱԹ